Սեպտեմբերի 10-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ զորամիավորումներից մեկի կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ սեպտեմբերի 10-ին անցկացվել են մասնագիտական վարժանքներ:
Ծավալվել են կապի շարժական հանգույցներ, ստուգվել են զինծառայողների՝ համակարգի անխափան աշխատանքն ապահովելու կարողությունները, ազդանշանների հաղորդման և ստացման գործնական հմտությունները։


