Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը կազատվի աշխատանքից։
Այս մասին գրում է ArmTimes-ը։
Նշվում է, որ Կարապետյանին այդ պաշտոնում փոխարինելու է Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք, որ Կարապետյանը ՊՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի օգոստոսից։