fbpx
Քաղաքականություն

Մեզ կարողանում են կառավարել ինֆորմացիոն հոսքերով

Մեզ կարողանում են կառավարել ինֆորմացիոն հոսքերով: Անկարողության, անպաշտպանության ու կիսատության մեջ մենք շարունակում ենք տառապել: Մենք այնքան ժամանակ ենք տառապելու, մինչև չմիավորվենք՝ կասեցնելու մեր կամքի կառավարումը օտարածին ուժերի կողմից:
Մի դեպքից մյուսը, մի վիճակից ավելի բարդը, և խնդիրները գնալով ավելանում են ու ավելանալու են, եթե չարգելակենք ինքնաոչնչացման ընթացքը:

Աշխարհը մեզ չի կարողանալու այնպես օգնել, որ կանգ առնի կործանման թափանիվը, որովհետև մենք պառակտված ենք, վճռական չենք և որովհետև մենք բաժանված ենք, որ մեզ տիրեն:

Այս ամենի դեմն առնելու միակ ձևն այն է, որ չթողենք մեզ պահեն պառակտված ու անհաղորդ: Թողեք մի կողմ ձեր անլուրջ պատկերացումները, թողեք մի կողմ ձեր լուրջ գաղափարները: Վստահաբար ասում եմ՝ երբ մենք միավորվենք Արցախի իրավունքները պաշտպանելու շուրջ, մեր իրական թշնամին իր դեմքը ցույց է տալու և բոլորս տեսնելու ենք դրան այնպիսին, ինչպիսին կա: Անջատված, նա մեզ ծվեն-ծվեն է անելու՝ մեկ հողազավթում, մեկ սպանդ, մեկ հողազավթում, մեկ սպանդ, իսկ մենք չենք իմանալու, թե ով է ներքին թշնամին, փակ են պահելու յուրաքանչյուրիցս:

Մենք շրջափակման մեջ ենք, որը ինքներս ենք ստեղծել այն ինֆորմացիոն հոսքերով, որով մեզ շարունակ թունավորում են: Հակաթույնը, antivenom-ը միավորումն է, որով կճեղքենք ինֆորմացիոն բլոկադան: Երբ հաղթահարենք ինֆորմացոն կապանքները, այդ ժամանակ կկարողանանք շրջափակված 120000 հայ մարդկանց իրավունքների պաշտպանությունն իրականացնել:

Միացի՛ր կբացվի:

#ԲԱՑՈւՄ

Նարեկ Այվազյան 

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ