fbpx
Կառավարություն

ՀՀ կառավարությունն աջակցել է Ոսկե ծիրան կինոփառատոնի անցկացմանը

ՀՀ կառավարությունը 25 մլն դրամ է տրամադրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որն իր հերթին հատկացված գումարը դրամաշնորհի պայմանագրի հիման վրա տրամադրելու է «Կինոյի զարգացման Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությանը:

Որոշման ընդունումը պայմանավորված է 2021 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատշաճ կազմակերպման և իրականացման հանգամանքով:

Միջոցառման նպատակներն են հայկական կինոարվեստի արժևորումը, հանրահռչակումը, ճանաչելիության բարձրացումը, կինոմշակույթի զարգացումն ու միջազգային համագործակցության խթանումը, կինոարվեստի բարձրորակ նմուշների ցուցադրությամբ հայ կինոսիրող հանդիսատեսի արժեհամակարգի և ճաշակի ձևավորումը, հայկական կինոարտադրանքի տարածման համար կինոշուկայի կազմավորումը, ներառականության սկզբունքով հայկական մշակութային ժառանգության նմուշների և մշակութային կյանքի հանրահռչակումը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման, փոքր ու միջին գործարարության խթանումը:

 

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ