Կառավարություն

Կառավարությունը պատրաստվում է ստեղծել նոր նախարարություն՝ ներքին գործերի

Կառավարության նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված էր 62-րդ հարցից, որը սակայն չզեկուցվող էր, ըստ այդ հարցի ՀՀ կառավարությունը կունենա ևս մեկ նախարարություն՝ ներքին գործերի:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախարարության կազմավորումը բխում է ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի թիվ 638-Լ որոշմամբ հաստատված Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունից և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրից։

Հիմնավորման մեջ նշված է, որ փաստացիորեն մասնագիտական ծառայությունը ծանրաբեռնված է ոստիկանությանը ոչ բնորոշ գործառույթներով՝ անձնագրերի և վիզաների տրամադրում, ավտոտրանսպորտային միջոցների հաշվառում, վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունել և վարորդական վկայական տալ և այլն. «Մյուս կողմից, նախարարության կառուցվածքը պահպանած մասնագիտական ծառայությունը տեխնիկապես և ինստիտուցիոնալ առումով օբյեկտիվորեն չէր կարող ապահովել իր առջև դրված խնդիրների լուծման փիլիսոփայության փոփոխումը, ուստի և չէր կարող բավարարել հանրության կողմից նախարարության և ծառայության սիմբիոզից ակնկալվող խառը սպասումները։ Այլ կերպ ասած՝ ոստիկանության ծառայության համար առկա է ներքին և արտաքին սպասումների և ընկալումների անհամապատասխանություն»։

Ռուստամ Բադասյան Նախագծի հեղինակը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է: Հիմնավորման մեջ նախարարը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ներքին գործերի նախարարության վերականգնումը չի կարող և չպետք է ասոցացվի կառավարության կառուցվածքում ուժերի կուտակման ոչ ժողովրդավարական և անվերահսկելի մի բևեռի ստեղծման գաղափարի կամ դառը փորձի հետ: Ինչպես տեղեկանում ենք նախագծից, ներքին գործերի նախարարության կազմավորման միջոցառումը բյուջեին կարժենա 25 միլիոն դրամ: Սակայն, ըստ նախագծի հեղինակների, պետական բյուջեից կպահանջվեն նաև լրացուցիչ միջոցներ, մասնավորապես՝ աշխատավարձերի ու վարձատրությունների վճարման համար:

Նախարարության ենթակա մարմիններն են լինելու՝ Ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Ոստիկանության զորքերը։ Նախարարության ենթակայությանն են հանձնվելու նաև ուսումնական կենտրոնը և այլ հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ