Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց «Արսենալ ԼՏԴ» ՍՊ ընկերությանը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար:
Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են զենքի և զինամթերքի արտադրության մեջ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3 մլրդ 26 մլն դրամի ներդրում, ստեղծել 200 նոր աշխատատեղ՝ 250 հազար դրամ միջին աշխատավարձով։
Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 44 մլրդ 400 մլն դրամ։