ՀՀ կառավարությունն ապրիլի 4-ին մերժեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր ապրիլի 16-ը Հայ կինոյի օր հռչակել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացրեց նախագիծը:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը զեկույցի ընթացքում նշեց, որ ՀՀ կառավարությունը նպատակահարմար չի համարում օրենքով ապրիլի 16-ը Հայ կինոյի օր հռչակելու առաջարկը, քանի որ մշակույթի ոլորտում, ի թիվս այլ միջազգայնորեն ընդունված տոների և մասնագիտական նշանակալի օրերի, որոնցից յուրաքանչյուրն ունի պատմական հիմնավորումներ և պատճառաբանություններ, արդեն իսկ կա Կինոյի միջազգային օր (դեկտեմբերի 28):
«Կարծում ենք, որ այդ շրջանակներում կարելի է անդրադառնալ հայ կինոյին՝ միաժամանակ արժևորելով այն միջազգային կինոժառանգության համատեքստում»,- նշված է հիմնավորման մեջ:
«Այսինքն, քանի որ ունենք Կինոյի միջազգային օր, նպատակահարմար չենք համարում առանձին՝ սեփական օր ունենալ»,- արձագանքեց ՀՀ վարչապետը: