Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է «Վալենսիայի» հետ հանդիպումը, որի ժամանակ մադրիդցիները միայն միցավարի ավելացրած վերջին րոպեին կարողացան մեկ միավոր փրկել։
«Կարծում եմ՝ մեկ միավորը մեծ պարգևատրում չէ մեզ համար։ Մենք պահեր ունեինք ու առաջին խաղակեսում լավ տեսք։ Մենք մինչև վերջ հավատում էինք ու, ի վերջո, գեղեցիկ գոլ խփեցինք։
Հնարավոր չէ նույնկերպ ուժեղ խաղալ ամբողջ 90 րոպեի ընթացքում։ Ցանկանում էինք գոլ խփել առաջին կեսում։ Դա կփոխեր խաղը։ Վերջնամասում մենք խփեցինք, բայց ես կարծում եմ, որ ավելիին էինք արժանի։
Ինչ վերաբերվում է Կազեմիրոյի բացակայությանը, ապա նա դուրս էր եկել գործնականում բոլոր հանդիպումներում ու նրան անհրաժեշտ էր հանգստանալ։
Այժմ մենք պետք է հանգստանանք, որովհետև չորեքշաբթի մեզ էլ-կլասիկո է սպասվում։ Վաղվանից կսկսենք մտածել այդ խաղի մասին», – Զիդանի խոսքերը փոխանցում է El Chiringuito TV-ին։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 17-րդ տուրի շրջանակներում անցկացված «Վալենսիա» – «Ռեալ» Մադրիդ մրցապայքարն ավարտվել է 1-1 հաշվով։