fbpx
Իրավական

Կարծում եմ, որ ՄԻՊ ինստիտուտը կայացման բարձր նշաձող է սահմանել. Արման Թաթոյան

Նոյեմբերի 26-ին Ազգային ժողովում ՄԻՊ հաստատության գործունեության 15-ամյակին նվիրված երկօրյա համաժողովի ժամանակ իր ելույթի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ այս համաժողովը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներն ու գրանցած արդյունքները արձանագրելու հարմար առիթ է:

«Սա կարևոր հոբելյանական թիվ է, և ևս մեկ անգամ առիթ ունեմ արձանագրելու այն մարտահրավերները, որոնք կան մարդու իրավունքների ոլորտում, և արձանագրելու արդյունքները, որոնց մենք հասել ենք: Կարծում եմ, որ այս ինստիտուտը կայացման բարձր նշաձող է սահմանել»,- նշեց Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը չնշեց, թե որն է այսօր իրենց առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը՝ հավելելով, որ մարտահրավերները բնույթով այնպիսին են, որ դրանք դժվար է դասակարգել ըստ կարևորության:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ