Օգոստոսի 25-ին Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ քննարկել է քրեակատարողական և դատաիրավական ոլորտներում արմատական բարեփոխումներ իրականացնելու հանձնառությանն ու այդ ուղղությամբ չինական կողմի հետ համագործակցելու հնարավորությանն առնչվող հարցեր։
«Նախարարը դեսպանի հետ զրույցում ներկայացրել է նաև Հայաստանի դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու նախարարության՝ այլ ուղղություններով առաջնահերթությունները։
- «Հայաստանում արբիտրաժի զարգացման հեռանկարները» թեմայով քննարկում՝ արդարադատության նախարարությունում
- Արդարադատության նախարարությունը ներկայացրել է Ստամբուլյան կոնվենցիայի թյուրըմբռնումները
Չինաստանի դեսպանը Արդարադատության նախարարության հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել և նախարար Անդրեասյանի հետ պայմանավորվել շարունակել օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։