Սպորտ
16:10 01/10/2021

Կարեն Ավագյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Մրցելույթ են ունեցել Մ23 տարեկան 89 կգ քաշային տղաները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Կարեն Ավագյանը:

Հայաստանի մարզիկը արդեն նվաճել է փոքր ոսկե մեդալ պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ սանձելով 165 կգ կշռող ծանրաձողը:

Երկրորդ տեղում է 163 կգ արդյունքով վրացի Ռևազ Դավիտաձեն: Քիչ հետո մարզիկները ուժերը փորձելու են հրում վարժությունում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ