Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթել է հարավկորեացի Չեն Հոնին Աբու Դաբիում ընթացող Mubadala World Tennis Champhionship մրցաշարի քառորդ եզրափակչում:
Պայքարը տևել է 1 ժամ 36 րոպե։ Խաչանովն առավելության է հասել Հոնի նկատմամբ 7:6, 6:4 հաշվով:
Կիսաեզրափակչում Կարեն Խաչանովն ուժերը կչափի աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի հետ:
Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են սերբ Նովակ Ջոկովիչն ու հույս Ստեֆանոս Ցիցիպասը: