Չափազանց կարևոր է հարգել մրցակցին, կարծում եմ՝ չկա մարտահրավեր առանց հարգանքի․ Մխիթարյան

Ամենադիտվածներ

Մխիթարյանի քննարկում է ունեցել ուսանողների հետ, որի թեմաներն են եղել ռասիզմը, արդար խաղը, ահաբեկումը և կիբեռհարձակումը:

«Ես իսկապես ուրախ եմ խոսել և լսել ձեզ նման շատ երիտասարդ ուսանողների հետ այնպիսի արդիական թեմաներից, ինչպիսիք են արդար խաղը և ռասիզմը:

Չափազանց կարևոր է հարգել մրցակցին, կարծում եմ՝ չկա մարտահրավեր առանց հարգանքի:

Ես արդեն փորձում եմ որդուս սովորեցնել, թե որքան կարևոր է հարգանքը մարդկանց նկատմամբ:

Բայց մեր պարտականությունն է նաև օգնել նրանց, որոնք հայտնվել են դժվարության մեջ, և որոնք, օրինակ՝ բռնության և ռասիզմի զոհ են դարձել, ինչն ինձ հետ նույնպես պատահել է:

Այս աշխարհում բոլորն օգնության և աջակցության կարիք ունեն, և մեր գործը այդ մարդկանցից երես չթեքելն է»,- Մխիթարյանի խոսքը փոխանցում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ