fbpx
Առողջապահություն

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի. ԱՆ

ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ մարտի 8-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի։ Նրանցից 18-ը հոսպիտալացված են, 14-ը չեն հոսպիտալացվել, 7-ը դուրս են գրվել:

Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր:

39 վարակվածից 36-ը պատվաստված չեն, 3-ը պատվաստված են մեկ դեղաչափով:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, որոնք չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ