fbpx
Առողջապահություն

Կարող ենք ունենալ կորոնավիրուսի 3700 նոր դեպք․ մասնագետ

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը հայտարարել է, որ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը խիստ լարված է։

Նա նշել է, որ վերջին 14 օրվա դեպքերը 91 Տոկոսով ավելի են նախորդ 14 օրվա դեպքերի թվի հետ համեմատած։

Աբովյանը մտահոգություն է հայտնել, որ եթե կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկվեն ու զգոնությունը չբարձրացնենք, ապա առաջիկա 7 օրերի ընթացքում կարող ենք ունենալ 3700 նոր դեպք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ