«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»:
Հայտնի է, որ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել կատալոնական ակումբ:
Կատալոնական ակումբը կենտրոնական պաշտպանի դիրքն ուզում է ուժեղացնել ու որպես առաջնային տարբերակ դիտարկում է Ռյուդիգերի տարբերակը: Նրա հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Ռոման»՝ 27-ամյա պաշտպանի նախկին ակումբը:
Այս մասին տեղեկանում ենք Kicker-ից:

