fbpx
Սպորտ

Կարո՞ղ ենք այս տղային հանգիստ թողնել․ Էվրա

Պատրիս Էվրան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին հնչող քննադատությունների մասին.

«Կարո՞ղ ենք այս տղային հանգիստ թողնել: Նա ունի 18 գոլ առաջնությունում։ Որտե՞ղ կլինեինք, եթե Կրիշտիանուն այս թիմում չլիներ: Ահա թե ինչու, երբ մարդիկ վատ են խոսում նրա մասին, ես մտածում եմ. «Այս մարդիկ իրենք իրենց հակասում են կամ նախանձում»: Սա այնքան անիմաստ է, որ ես նույնիսկ չեմ ուզում այս հարցին պատասխանել, քանի որ ես արդեն բազմիցս պատասխանել եմ դրան:

Մի բան կասեմ՝ Կրիշտիանու Ռոնալդուին ուղարկեք «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ» կամ «Չելսի», և նա հաջողության կհասնի: Բայց բերեք նրանց լավագույն խաղացողներից մեկին՝ Մո Սալահին «Յունայթեդ», և նա կունենա նույն խնդիրները, ինչ ցանկացած այլ խաղացող:

Նրանք կարծում են, որ ես սա ասում եմ, քանի որ նա իմ ընկերն է կամ նման բան։ Ոչ․․․ Ես սիրահարված եմ նրա աշխատանքային էթիկային, նրա պրոֆեսիոնալիզմին։ Նա 37 տարեկան է։ Այս տղան գոլեր կխփի նույնիսկ 40 տարեկանում։ Եվ նա այստեղ է դրա համար, դա այն է, ինչ մարդիկ ուզում են նրանից:

Այդ իսկ պատճառով ես այլևս չեմ ուզում պատասխանել, երբ ինձ հարցնում են Կրիշտիանուի մասին։ Նա դա բազմիցս ապացուցել է՝ հեթ-տրիկներ և այլն»,- մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանին Mirror-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ