fbpx
Երևան

Կառուցապատողներից կան ընկերություններ, որոնք իրենց վարկային միջոցներից են նվեր արել քաղաքապետարանին․ Դավիթ Խաժակյան

Մարդիկ, որոնք միլիոնավոր ներդրումներ են կատարել քաղաքապետարանում, վախ ունեն այդ ներդրումների համար։ Ինչպես է ստացվում, որ բոլոր նվիրատվություն կատարողները քաղաքապետարանի պաշտոնեական լիազորությունների հետ առնչություն են ունեցել։ Այս մասին այսօր «Ազատություն TV»-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանին «ԿամԱԶ»–ներ նվիրելուն։

«Ինչո՞ւ նրանք մի կազմակերպություն ցույց չեն տալիս, որը գոնե 10 մլն դրամ և ավել ծավալի նվիրատվություն է արել, և որևէ շահ չի հետապնդել»,- ասաց նա անդրադառնալով Հայկ Մարությանի այն հայտարարությանը, որ նրանք գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջը տուգանել են և իմաստ չկար շահ հետապնդելու դեպքում տուգանել։ Խաժակյանը նշեց, որ մարդուն գործարքի մեջ բերելու համար պետք է մարդուն տուգանել, ստիպել, որ նա գումարները վճարի և համապատասխան գույք տա։

«Մենք տեսնում ենք, որ Սամվել Ալեքսանյանի հետ կապված կազմակերպությունը շինություն կառուցելու համար արտոնյալ պայմաններ է ունեցել։ Նախ շինթույլտվության ժամանակահատվածն է կարճ եղել, և նաև, եթե հետ գնանք, կտեսնենք, որ այդ ծավալի ինքնակամ շինություն դեռ չի օրինականացվել»,- նշեց Խաժակյանը։

Նրա խոսքով կառուցապատում իրականացնողների մեջ կան ընկերություններ, որոնք իրենց վարկային միջոցներից են նվեր արել քաղաքապետարանին։ Նրա համար այս մենն անտրամաբանական է։ Նա նաև նշեց, որ իրավապահներին պատրաստ է այս մասով անուններ տալ, սակայն նրան դեռ «ԿամԱԶ»–ների հարցով ոչ ոք նրան հարցաքննության չի կանչել, քանի որ թիրախային կերպով չի ասել, որ այստեղ հանցագործություն կա։

«Ես կմատնանշեմ՝ որ կետում ինչ պարզեն և տեսնեն, եթե իրավապահները չանեն, ապա խնդիր չկա՝ ԱԺ-ում քննող հանձնաժողով է ստեղծվել, դրա շրջանակներում կպարզենք»,- ասաց ավագանու անդամը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ