fbpx
Առողջապահություն

Կասեցվել է «Նոր Զովքի» մասնաճյուղերից մեկը․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Կասեցվել է «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի Ծարավ Աղբյուրի մասնաճյուղը։

Նախորդիվ այստեղ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, գնալով ստացված բողոքի հետքերով, ստուգայցի ընթացքում արձանագրել էր պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ։

Մասնավորապես, ապահովված չէ աշխատողներին և այցելուներին անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու կամ այլ նախընտրելի միջոցներով, տարածքի ախտահանման համար օգտագործվում է 90 տոկոսանոց սպիրտ, ինչը թույլատրելի չէ։ Աշխատողների ջերմաչափման գրանցամատյանը պատշաճ չի լրացվում, ժամը 10-12-ին միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու պահանջը չի պահպանվում։ Նաև նախատեված չեն առանձին հանդերձապահարաններ անձնական և աշխատանքային հագուստի համար։

Թվարկված խնդիրները ստուգայցերի ընթացքում առհասարակ արձանագրվող հիմնական խախտումներից են։

Կասեցման 24 ժամը փաստացի այն ընթացքն է, երբ տնտեսավարողները պետք է վերացնեն թերությունները, պահպանեն պարետի սահմանած անվտանգության կանոննները։ Վերջիններս ենթակա են պարտադիր կատարման»։

https://www.facebook.com/hlib.am/posts/778631606210879

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ