ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, ժամը 16:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի տարածքում՝ «Արցախգազ» ՓԲԸ հարևանությամբ, «The Halo trust» ականազերծող ոչ կառավարական կազմակերպությունը կիրականացնի տարածքից հայտնաբերված կասետային հրթիռի վնասազերծում:
«Հորդորում ենք պայթյունի ձայներ լսելու դեպքում՝ չանհանգստանալ: Տեղեկատու հեռախոս՝-911»,- ասվում է ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:
https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4367063359994772
