fbpx
Հասարակություն

Կասկածելի հավաքը մեզ հետ կապել փորձող մարդկանց մաղթում եմ շարունակել վայելել իրականությունը վարդագույն ակնոցների հետևից․ ՔՊ խոսնակ

«Ի տարբերություն շատ այլ քաղաքական ուժերի` սովորություն չունենք ուրիշի ձեռքով որևէ ակցիա իրականացնել։

Եթե կա մեր քաղաքական օրակարգը զանազան ակցիաների միջոցով առաջ մղելու անհրաժեշտությունը, դրա մասին հրապարակայնորեն հայտարարում և իրականացնում ենք ինքներս։

Այսօր տեղի ունեցած կասկածելի հավաքը «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապել փորձող և ուրախացող անձանց մաղթում եմ շարունակել վայելել իրականությունը իրենց վարդագույն ակնոցների հետևից»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը։

Նշենք, որ երեկ Երևանի Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստներ ցույց էին անում։ Նրանք պահանջում էին դատական համակարգից իրենց կարծիքով կոռումպացված չինովնիկների հեռանալը, ինչպես նաև իրենց աջակցությունն էին հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ դատական համակարգի բարեփոխումների ծրագրում։

Ակտիվիստներից Ջիվան Աբրահամյանը մինչ ցույցի մեկնարկը ներկայացրել է իրենց պահանջներն ու անելիքները։ Նրա կարծիքով՝ իշխանություններն իրավունք չունեն դատական համակարգի վրա ներգործել, իսկ ժողովուրդը կարող է և պետք է անի դա։ Ցուցարարի խոսքով՝ ցույցով իրենք փորձում են պատասխանել նաև նրանց, ովքեր փորձում են սահմանադրական կարգ տապալել։

Ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա նա ասաց, որ իրենց համար էականը Սահմանադրական դատարանի ղեկավար Հրայր Թովմասյանի հրաժարականը չէ, քանի որ նա միակը չէ։ Ցուցարարի կարծիքով՝ գումար վերցրած դատավորները դեռ չեն կրել պատիժ, և համակարգը պետք է մաքրվի։

Ցույցի մեկնարկից հետո կազմակերպիչները սկսեցին քննադատել ՀՅԴ-ին, մեղադրանքներ ուղղել կուսակցության հասցեին։ Ավելի ուշ նրանք և ցույցի մասնակիցները կարմիր թղթեր պարզեցին գլխավերևում, իսկ ամբիոնից հայտարարեցին, որ կարմիր քարտ են ցույց տալիս նախկին իշխանությունների համակիրներին։

«Մենք հասնելու ենք արդարադատության համակարգի բոլոր աշխատակիցների, բոլոր դատավորների հրաժարականին»,- բեմից հայտարարեց ցույցի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ