Ընտանի կենդանիները համացանցում զվարճալի եւ հաճելի տեսագրությունների մեծ մասի հերոսներն են, որոնք գերում են մարդկանց սրտերն ամբողջ աշխարհում: Այս դժբախտ կատվի աչքերում վախ կա, անըմբռնողություն, խուճապ եւ օգնության խնդրանք այդքան արտասովոր իրավիճակում:
Կադրերում երեւում Է հատակին դրված շիկակարմիր խաղալիք կատուն, իսկ ուղիղ դրա առջեւ ահաբեկված եւ շվարած վիճակում նստած Է արդեն իսկական կատուն: Նա չհասկանալով նայում Է առջեւի անիմանալի կերպարանքին եւ թվում Է, նրա աչքերում նույնիսկ հստակ հարց Է երեւում. «Սա ի՞նչ բան Է»:
Փափկամազի ականջները ցած են իջել, ասես նա վախենում Է իր առջեւի թշնամուց: Իսկ երբ տիրուհին խաղալիքը մոտեցնում Է նրան, վերջինս դանդաղորեն հետ-հետ Է քաշվում եւ կողքի ընկնում հատակին: Խեղճ կատուն բացահայտորեն չի հասկանում, թե ընդհանրապես ինչ Է տեղի ունենում իր տանը, եւ հայացքն ուղղում Է տիրուհուն՝ հուսալով, որ նա կօգնի: