Sky Sports Italia-ի հետ զրույցի ընթացքում «Լիդս Յունայթեդի» սեփականատեր Անդրեա Ռադրիզանին անդրադարձել է ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանին ձեռքբերելու հարցին։
«Ի հավելումն իր որակների՝ Կավանին կարող է հոգեբանորեն ու ֆիզիկապես ադապտացվել այստեղ։ Սակայն ես երբեք չեմ խոսել նրա մասին Մարսելո Բիելսայի հետ»,- նշել է Ռադրիզանին։
Նշենք, որ Կավանին ՊՍԺ-ի հետ պայմանագիրը չհետաձգելու արդյունքում այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի։