Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը վստահեցրեց` ամեն ինչ անելու են, որ մինչև տարեվերջ ավարտեն առաջնագծի կահավորումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արման Սարգսյանն ասաց, որ սահմանին մոդուլային տնակներ են տեղադրել, որոնք հնարավորություն են տալիս զինվորներին՝ հերթափոխ իրականացնելու, քնելու, տաքանալու համար:
«Իրենք ապահոված են վառելափայտով, ամեն ինչ պետությունն անում է այդ վիճակը շտկելու համար»,-ընդգծեց Սարգսյանը:
Նախարարի տեղակալը վստահեցրեց, որ սահմանները պաշտպանվում են Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումների կողմից, նոյեմբերի 16-ին տեղի ունեցած բախումների ժամանակ Զինված ուժերն իրենց մարտունակությունը նաև գործով ապացուցեցին: