Սպորտ

Կայացավ Փյունիկ-Ալաշկերտ հանդիպումը. Օզբիլիսը նորամուտը նշեց Փյունիկի կազմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը նորամուտը նշեց «Փյունիկի» կազմում:

«Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է «Ալաշկերտին» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում: Առաջին խաղակեսից հետո հյուրերը հաղթում էին 1-0 հաշվով:

Ընդմիջումից անմիջապես հետո Սերգեյ Շևչուկի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Արաս Օզբիլիզը: Հանդիպումն ավարտվեց 0:3 հաշվով՝ հօգուտ Ալաշկերտի։

Հիշեցնենք, որ Օզբիլիզը վերջերս է համալրել «Փյունիկի» կազմը և թիմում խաղալու է 23 համարի մարզաշապիկով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ