Կենդանաբանական այգու աշխատակիցներն այսօր Կառավարության դիմաց բողոքի ցույց են սկսել: Նրանք հավաքվել են կառավարության դիմաց՝ հայտարարելու, որ իրենց բարձրացրած հարցերն այդպես էլ պատասխաններ չեն ստանում:
Ցուցարարները ցանկանում են տեղեկանալ, թե ինչպիսի ստուգումներ են անցկացվել այգում, ինչ են պարզել այդ ստուգումներն ու Կառավարության ուշադրությունը խնդրի վրա հրավիրելու անհրաժեշտություն կա:
Նրանք նշում են, որ քաղաքապետարանն իրենց մերժել է տրամադրել ստուգումների արդյունքները, և հիմա հարցը պետք է լուծվի վարչապետի մակարդակով: