Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան մեկնաբանել է այն դրվագը, որը տեղի ունեցավ անգլիական լիգայի Գավաթի եզրափակչի՝ «Չելսի»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերջնամասում:
Լրացուցիչ ժամանակում լոնդոնցիների գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ցանկանում էր փոխարինել Կեպային, բայց վերջինս հրաժարվեց տեղը զիջել Վիլի Կաբալյերոյին:
Արդյունքում, իտալացի մասնագետը, չկարողանալով տիրապետել զայրույթը, շիշ շպրտեց գետնին և լքեց մարզչական գոտին: Շուտով Սարին վերադարձավ: Արդյունքում, «Մանչեսթեր Սիթին» հաղթեց 11-մետրանոցներով.
«Մենք պարզապես չհասկացանք միմյանց: Ես ոչ մի դեպքում չէի ցանկանում անտեսել մարզչին: Չէի հրաժարվում լքել խաղադաշտը: Մարզչական նստարանին ցույց էի տալիս, որ ես լավ եմ: Հասկանում եմ, որ հեռուստատեսությամբ և սոցիալական ցանցերում քննարկում են այդ դրվագը: Բայց եսմ մտադիր չէ մարզչին դեմ գործել»,- Կեպայի խոսքերն է փոխանցում Associated Press-ը:
Հաղորդում է armsport.am-ը։