fbpx
Կրթություն

ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը դուրս է գալիս աշխատանքից

ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է աշխատանքից դուրս գալու որոշման մասին։

Նա տեղեկացրել է, որ ընդունվել է Հարվարդի համալսարանի բիզնես դպրոց և արդեն հունվարի 13-ից (առաջին մոդուլը՝ հեռակա) ուսանում է Գործադիր կառավարման կրթական ծրագրով:

«Ծրագրի շրջանակում սովորում եմ ֆինանսներ, ռազմավարական պլանավորում և կառավարում, միջազգային համագործակցություն, առաջնորդություն ու էլի նման հետաքրքիր ու կարևոր թեմաներ: Շատ եմ կարևորում մասնագիտական շարունակական զարգացումը և ուրախ եմ, որ մի քանի բարին կամեցող մարդկանց աջակցությամբ ունեմ այս դպրոցում սովորելու հնարավորություն»,-գրել է նա:

Անափիոսյանը հույս է հայտնել, որ պետության համար կարևոր բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը կշարունակեն իրականացվել, մասնավորապես, հանրակրթության ոլորտում չափորոշիչների վերանայում, առարկայական ծրագրերի մշակում, գնահատման համակարգի մշակում ու ներդնում, ուսուցիչների որակավորման շրջանակ և ստանդարտներ, ուսուցիչների մասնագիտական զարգացում և այլն։

https://www.facebook.com/anapioss/posts/10157987253420365

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ