fbpx
Խորհրդարան

Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ՝ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։

«ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 4-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով», – ասված է որոշման մեջ։

Որոշումը հրապարակվել ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ