Հայազգի ռուսաստանաբնակ հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտել է իր այցը Հայաստան։
Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում։
Խաչանովի գրել է, որ բավական հագեցած ու հետաքրքիր ծրագրով է այցելել Հայաստան և հասցրել է անցնել է գրեթե ողջ երկրով։ Նրա խոսքով՝ նա այց է կատարել այնպիսի սուրբ վայրեր, ինչպիսիք են՝ Էջմիածինը, Հաղարծինը, Սևանավանքը, Նորավանքը, Տաթևը և այլն։
Նա նաև եղել է մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Գյումրիում ու Երևանում։
Խաչանովը նշել է, որ շատ ուրախ էր, որ կարողացավ վերջապես իրականացնել այս ուղևորությունը։ Նրա խոսքով՝ ընդունելությունը եղել է ջերմ ու անասելի հաճելի։
«Շնորհակալություն, Հայաստան, քո հյուրընկալության համար։ Մինչ նոր հանդիպում», – եզրափակել է գրառումը թենիսիստը։