Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են հադիպում անցկացնել Բրյուսելում։
Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ նրանց հետ հեռախոսազրույց է ունեցել ԵԽ ղեկավար Շառլ Միշելը, որի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հանդիպում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև՝ դեկտեմբերի 15-ին։
Նշվում է նաև, որ երկու երկրների ղեկավարները համաձայնել են Պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ պահպանել, որի միջոցով հնարավոր կլինի կանխել հետագա լարվածություններն ու սրացումները։
