Արցախ

Ստեփանակերտում խաղաղապահները հաղթանակի օրվան նվիրված երթի փորձ են կատարել

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները պատրաստվում են մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված երթին։

Այս մասին տեղեկանում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ վարժանքներին մասնակցում է 400 զինծառայող, որոնց թվում են տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։

Ըստ աղբյուրի՝ նախատեսվում է, որ հանդիսավոր երթին մասնակցելու է 10 ստորաբաժանում, որոնցից յուրաքանչյուրում առավելագույնը 45 զինծառայող։

Վարժանքն անցակցվել է Ստեփանակերտում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ