Երևանի տրանսպորտային պարկը կհամալրվի ևս 100 նոր ավտոբուսով: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է ավտոբուսների գնման համար մրցութային փաթեթ պատրաստել: Այս մասին տեղեկացրեցին քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Քննարկվեց նաև նոր ավտոբուսներում 100 դրամանոցների խնդիրը: Հայտնեցին, որ հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների մեծ պահանջարկը` այսօրվանից համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներն իրենց մոտ կունենան որոշակի քանակությամբ մանրադրամ: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը զեկուցել է, որ առկա մանրադրամները կազմում են օրական շրջանառության ընդամենը 15 %-ը, ուստի կարևոր է, որ քաղաքացիները, նախքան միասնական տոմսային համակարգին անցնելը, ունենան 100 դրամանոցներ: