Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 7-ին, ժամը 19.20-ին, կամավոր ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 28-ամյա Հովհաննես Հ.-ն, որը հունվարի 30-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Խարդախության համար հետախուզվողը ներկայացավ կամավոր
