fbpx
Խորհրդարան

Կհստակեցվեն պատասխանատվության միջոցները զորավարժություններից խուսափելու համար․ ԱԺ-ն ընդունեց

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը այսօր՝ հունվարի 24-ին, առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ում:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 116 կողմ ձայնով:

Նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի խոսքով՝ փաթեթով նախատեսվում է հստակեցնել վարժական հավաքներից և զինվորական վարժանքներից ու զորավարժություններից խուսափելու համար պատասխանատվության միջոցները:

«Մի շարք դրույթներ համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում օգտագործվող հասկացություններին, վերացվում են օրենսգրքերի միջև առկա անհամապատասխանությունը»,-նշել է Բալայանը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը: Ըստ նրա՝ նախաձեռնության հիմնական նպատակն է վերացնել իրավական ակտերի միջև գոյություն ունեցող հակասությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ