Աշխարհ

Քիմ Քարդաշյանը մտադիր է փաստաբանական գրասենյակ հիմնել

Ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը պատրաստվում է հիմնել սեփական փաստաբանական ընկերությունը։ Այս մասին հայտնել է նրա խորթ հայրը՝ այժմ սեռափոխված Քեյթլին Ջեները։

39-ամյա Քարդաշյանը, որի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, ազդեցիկ փաստաբան էր Միացյալ Նահանգներում, մեկ տարի իրավագիտություն է ուսումնասիրում և ավարտել է ուսման առաջին տարին: Քարդաշյանը հետաքրքրված է քրեական իրավունքով և մտադիր է ապագայում փաստաբան դառնալ: Այս մասին նշում է Daily Mail-ը։

Այժմ, Ջեների փոխանցմամբ, հեռուստաաստղը մտադիր է նոր ստեղծվելիք ընկերությունում աշխատանքի վերցնել համապատասխան կրթություն ստացած նախկին կալանավորների: Ջեները մանրամասնել է, որ խորթ դուստրն ուսումն ավարտելուց հետո ցանկանում է բանտային բարեփոխումների գծով շարունակել:

«Քիմն ինձ պատմել է, որ ցանկանում է սեփական փաստաբանական ընկերությունը հիմնել և աշխատել բանտային բարեփոխումների գծով՝ փորձելով աշխատանքի վերցնել նախկին ազատազրկվածների, որոնք համապատասխան կրթություն ունեն և կարող են լուրջ օգնություն ցուցաբերել բանտային բարեփոխումների հարցում»,-ասել է Ջեները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ