Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ Կիպրոսի համալսարանը հայտարարել է հունարեն ուսուցմամբ բակալավրիատի ծրագրի և կրթաթոշակների մասին:
- Կառավարության որոշմամբ՝ 7000 ուսանող կօգտվի ուսման վարձի զեղչային համակարգից
- Հեռավար ուսուցման անցնելու լուրերը սուտ են․ փոխնախարար
Նշվում է, որ Համալսարանն օտարերկրացի ուսանողներին տրամադրում է 13 կրթաթոշակային տեղ:
Ըստ աղբյուրի՝ կրթաթոշակները նախատեսված են ոչ ԵՄ քաղաքացիների համար և կազմում են ուսման վարձի 50 տոկոսը՝ 4 տարիների համար:
Թեկնածուները պետք է ունենան հունարենի իմացությունը հավաստող վկայական կամ մինչև ուսումնառությունն անցնեն հունարենի մեկամյա դասընթաց:
Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունը ստացեք այստեղից։