Հոկտեմբերի 22-ին, ժամը 14։00-ին Երևանում՝ Նալբանդյան 7/1 հասցեում, տեղի կունենա «Բաց կառավարման գործընկերության» ծրագրի 2018-2020 թվականների ռազմավարության վերաբերյալ բազմաշահագրգիռ կողմերի հանդիպումը, որը կազմակերպել է Արմավիրի զարգացման կենտրոն(ԱԶԿ) հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ կառավարության հետ համատեղ:
Հանդիպման ընթացքում քննարկումներ կծավալվեն ՏԻՄ բարեփոխումների (ՏԻՄ հաշվետվողականություն, վարչական ծառայությունների էլեկտրոնային հարթակի ստեղծում (էլեկտրոնային ծառայությունների տրամադրում) և համայնքային բյուջեների կազմում) հանձնառության իրականացման մեխանիզմների, հանձնառության շրջանակներում իրականացված քայլերի մասին հանրության իրազեկվածության բարձրացման միջոցառումների, համագործակցության հնարավոր եզրերի և այլ հարցերի շուրջ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։