Խոսեպ Գվարդիոլան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը անկեղծորեն խոստովանել է, որ իր թիմը պատրաստ չէ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար:
«Մարդիկ խոսում են Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին։ Բայց մենք դեռ պատրաստ չենք դա անել։ Մենք շատ պահեր ենք ստեղծում, բայց չենք կարողանում դրանք իրացնել: Սակայն թիմը կարող է կատարելագործվել։ Մենք շատ գոլեր խփեցինք վերջին երկու մրցաշրջանում, բայց պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում The Guardian-ը։
Հիշեցնենք, որ Գվարդիոլան Չեմպիոնների լիգաում վերջին անգամ հաղթել էր 2011-ին «Բարսելոնայի» հետ:
«Մանչեսթեր Սիթի»-ն լավագույն արդյունքը կիսաեզրափակիչն է ՝ 2015/16 մրցաշրջանում:

