fbpx
Իրավական

Կնոջ նկատմամբ բռնություն գործն ուղարկվել է դատարան․ ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու հնարավորությունից մասամբ զրկված անձին, նախնական համաձայնությամբ, սեռական շահագործման ենթարկելու դեպքի հանգամանքները:

«Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 36 և 44-ամյա կանայք Երևան քաղաքում զբաղվելով մարմնավաճառությամբ, ծանոթացել և ժամանակի ընթացքում մտերմացել են։ Վերջիններս տեղյակ լինելով նույն տարածքում մարմնավաճառությամբ զբաղվող կնոջ հոգեկան հիվանդության առկայության մասին, որոշել են օգտվել այդ հանգամանքից և շահագործել նրան:

Այսպես, 36-ամյա կինը վերջինիս բնակեցրել է իր բնակարանում և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և դրանց գործադրման սպառնալիքներով 2021թ. մարտի 4-ից մինչև ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում հարկադրել է տարբեր, այդ թվում՝ իր կողմից առաջարկված անձանց հետ ունենալ սեռական հարաբերություն և ստացած գումարները տալ իրեն, իսկ 44-ամյա կինը տեղում վերահսկողություն է իրականացրել և մատուցած ծառայությունների արդյունքում ստացած գումարները վերցրել և փոխանցել է ընկերուհուն։

Նշվում է, որ միաժամանակ նրանցից մեկի ծանոթը, տեղյակ լինելով վերը նշվածի մասին և օժանդակելով հանցագործության կատարմանը, պարբերաբար տեղեկություններ է հայտնել հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու հնարավորությունից մասամբ զրկված կնոջ վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երկու կանանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1322-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, իսկ նրանց ծանոթին՝ 38-1322-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով:

Կանանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ ծանոթի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ