fbpx
Քաղաքականություն

Կոչ է անում անհապաղ վերադառնալ կրակի դադարեցմանը, քանի դեռ չեն եղել նոր զոհեր. ԵԱՀԿ նախագահ

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման խոսել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին:

ԵԱՀԿ նախագահը կոչ է արել անհապաղ վերադարձնել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

Էդի Ռաման հայտնել է, որ ինքը խորապես մըահոգված է բռնության աճով, որը տեսնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով:

«Կոչ է անում անհապաղ վերադառնալ կրակի դադարեցմանը, քանի դեռ չեն եղել նոր զոհեր: Մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նվազեցնենք հակամարտության ազդեցությունը մարդկային կյանքի վրա և հնարավորինս արագ վերսկսենք առարկայական բանակցությունները»,-ասել է նա:

Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը կողմերի հետ սերտ կապի մեջ են իրավիճակը կայունության վերադարձնելու ձգտման հարցում:

Այս մասին տեղեկանում ենք osce.org-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ