Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ կապված այն լրատվականների հետ, որոնք իրականացնում են ռուսական պրոպագանդա ու մոլորեցնում են հայ հասարակությանը՝ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի հետ կապված։
- Ու՞ր է հրամայել Սեչին տեղափոխել իր 120 միլիոն դոլարանոց յախտան․ Նարեկ Այվազյան
- Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին
«Կոչ եմ անում Հայաստանում միջազգային իրավասու կազմակերպություններին և աշխատակիցներին ուշի ուշով հետևել և կասեցնել հայկական տարածքում այն ֆորմալ և ոչ ֆորմալ լրատվական միջոցների գործունեությունը, որոնք ռուսական կեղծ, չարքաշ ու տմարդի պրոպագանդա են իրականացնում՝ մոլորեցնելու Ուկրաինայի պատերազմի մասին Հայաստանի հանրությանը: Դրանց մեջ կգտնվեն նաև բազմալեզու պորտալնել կամ սոցցանցերում տեղակայված էջեր, որոնք ավելի մեծ լսարանների են սպասարկում:
Ես ինքս պատրաստ եմ ու կարող եմ ու սիրով կօգնեմ մոնիտորինգ իրականացնել և դուրս հանել այդ աղբը մեր հանրության աչքերից և ականջներից: Միևնույն ժամանակ վստահ եմ, որ միջազգային կառույցներում ոլորտով զբաղվող մասնագետները տիրապետում են ռուսական պրոպագանդայի ալիքներին, լրատվականներին: Չեզոքացրեք մեր հանրության մոլորեցնող կամ հենց հանրության դեմ իրականացվող մեդիամանիպուլացիան:
Ազնվորեն ակնկալում եմ համապատասխան միջամտություն Հայաստանի մասով: Այդ պրոպագադայի դեմ կամ համեմատ մեր ազատ ու ինքնիշխան լրատվամիջոցները, հանրային կարծիք ստեղծող անհատներն ու կազմակերպությունները, պայքարը, համեստորեն ասած, փոքր ազդեցություն է թողնում:
Դիմում եմ ընկերներիս և այն մարդկանց, որոնք կկարդան այս գրառումը և կցանկանան աջակցել մաքրման աշխատանքերին: Նմանօրինակ բոլոր նյութերը, որոնք պարունակում են ռուսական կեղծիք ու մանիպուլացնելու նպատակ ունեն մեր հանրությանը, խնդրում եմ ուղարկել ինձ, որպեսզի աղբը հեռացվի կամ արխիվացվի հեռացնելու նպատակով», – գրել է Այվազյանը։