Մբապեն ՊՍԺ-ում իր ցուցանիշով գերազանցեց Իբրահիմովիչին

Ամենադիտվածներ

art-image-2341

Ֆրանսիական ՊՍԺ-ի աստղ Կիլիան Մբապեն ՊՍԺ-ում իր խփած գոլերի քանակով գերազանցեց Զլատան Իբրահիմովիչի ցուցանիշը։

Այս մասին տեղեկանում ենք Չեմպիոնների Լիգայի Twitter-ի էջից։

Մբապեն գիշերը կայացած «Ռեալի» դեմ խաղում խփեց ՊՍԺ-ում իր 157-րդ գոլը։ Զլատանը ֆրանսիական ակումբում հեղինակել է 156 գնդակ։

Այսպիսով, Մբապեն դարձավ ՊՍԺ-ի պատմության 2-րդ լավագույն ռմբարկուն՝ հետ մնալով միայն Էդինսոն Կավանիից, ով ՊՍԺ-ում 200 գոլ է խփել։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ