fbpx
Հասարակություն

Մեդիահիգիենան պաշտպանլու միջոցները կօգնեն և ձեզ, և ձեր ընկերներին.Գարեգին Միսկարյան

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Մեդիա աղմուկը, դավադրությունների հետևից ընկնելը, ներքին թշնամի փնտրելը, աջ ու ձախ բոլորին կասկածելը, տագնապը ու ներքին քաոսը մեր շահերից չեն բխում, մեր պետականության շահերից չեն բխում։

Ինչ է պետք անել

Հրաժարվեք լրատվականներից, որոնք չստուգված, կասկածելի, մոլորեցնող, ակնհայտ խուճապ հարուցող նյութեր են տարածում։

Առանձնացրեք ձեր ընկերների ցանկից նրանց, ովքեր նման կայքերի նյութերն են տարածում.

Մի դեպքում ձեր ընկերների մեջ նրանք են, ովքեր այդ կայքերում են աշխատում։

Իրենց հեռացրեք ընկերներից առանց այլեայլության։

Մյուս դեպքում դրանք ընկերներ են, որոնք ապակողմնորոշել են, և տարածել են ոչ դիտավորյալ։

Էս խմբի ընկերներին զգուշացրեք, խնդրեք, որ նման նյութեր չտարածեն։

Եթե կընդունեն, հետեւողական եղեք, որ չկրկնեն

Եթե չեն ընդունի` հեռացրեք ընկերներից ցանկից։

Մի տարածեք այն նյութերը, որոնք առանց ձեզ էլ տարածողները բազմաթիվ են։ Դուք լրատվական կայք չեք, որ փորձեք առաջինը դնել, օրինակ, «քանոն նվագող աղջկա» նկարը։ Դուք նաեւ հոգեւոր հովիվ չեք, որ նրա արածին բարոյական գնահատական տաք։ Դուք դրանով միայն նպաստում եք մեդիա աղբի տարածմանը։

Մի մեկնաբանեք վերընշված նյութերը։ Դրական կամ բացասական մեկնաբանությունները հավասարապես նպաստում են մեդիաաղբի տեսանելիության բարձրացմանը։ Ֆեյսբուքի ալգորիթմը այդպես է նախատեսած, որ ինչքան շատ եք «հավանում» կամ մեկնաբանում նյութը, այդքան շատ մարդ է տեսնում այն։

Խորհուրդ տվեք ձեր ընկերներին դիտել տեղեկատվական պատերազմների և մեդիահիգիենայի մասին հանրամատչելի ֆիլմեր, ինքներդ էլ նայեք այդ նյութերը։ Եթե այնուամենայնիվ ցանկանում եք ուսումնասիրել ոլորտը, փորձեք այս դաշտից դուրս հասկանալ, թե ինչ տեսակի մանիպուլյացիայի հետ գործ ունեք, փորձեք կռահել հետեւանքները, մոտիվները և այլն։ Բայց միշտ ձեր հեղինակավոր կարծիքը պահեք ձեզ, որովհետեւ նրանք, ում համար դուք գրելու եք ձեր պատին այդ կարծիքը, վստահաբար չունեն էն գիտելիքը, որը դուք կուտակել եք, և դժվար թե տեսնեն էն պատճառահետևանքային կապերը, որոնք դուք տեսնում եք։

Մի թերագնահատեք մարդկանց, մի կարծեք, թե դուք, օրինակ, ակնհայտ կեղծ հակառուսական նյութ տարածելով, դրանով պայքարում եք ռուսամոլության դեմ, կամ հանուն ինքնիշխանության։ Նույնիսկ ամենաբարի նպատակներով մի փորձեք խաբել, մոլորեցնել մարդկանց։ Դրանից օգտվում են բացառապես չարակամները։
Մի քարոզեք ատելություն ոչ մի դեպքում։ Ցանկացած ատելության քարոզ վնասում է հանրային կոնսոլիդացիային, իսկ դա միայն մեր թշնամիներին է օգուտ։

Հետևենք»

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ