Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը հայտնում է, որ թատրոնի մուտքի մոտ նկարվել է Կոմիտասի դիմանկարը:
«Այսուհետ Հայաստանի երգի պետական թատրոնի մուտքի մոտ ձեզ կդիմավորի հանճարեղ Կոմիտասը:
Հուսանք համավարակի և արտակարգ իրավիճակի ավարտին կավարտենք նաև թատրոնի վերանորոգումը և դահլիճի տեխնիկական վերազինումը ու թատրոնում կդիմավորենք բոլորիդ բարձրակարգ և 21-րդ դարին վայել:
Շնորհակալ եմ բոլոր շինարարներին, ու այն աշխատակիցներին, ովքեր օր ու գիշեր ապրում են թատրոնով ու սպասում վերաբացմանը:
Եվ հատուկ շնորհակալություն մեր տաղանդավոր Նարեկին (Narek Teryan), Կոմիտասի դիմանկարը անմահացնելու համար:
Առողջ եղեք»,-գրել է նա:
https://www.facebook.com/armsargsian/posts/1455313861341475