fbpx
Սպորտ
11:05 09/07/2019

ԿՈՆՄԵԲՈԼ-ը սպանում է ֆուտբոլը. Չիլավերտ

Պարագվայի հավաքականի նախկին դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտը պաշտպանել է Մեսսիին, ով ԿՈՆՄԵԲՈԼ-ը մեղադրել է կոռուպցիայի մեջ:

«Անկասկած, Ամերիկայի այս գավաթը կազմակերպվել է այնպես, որ Բրազիլիան չեմպիոն դառնա։ ԿՈՆՄԵԲՈԼ-ը սպանում է ֆուտբոլը, ինչու են նրանք պատրաստվում պատժել Մեսսիին, եթե մենք ապրում ենք ժողովրդավարական աշխարհում:

Ֆուտբոլիստները պետք է միավորվեն և բոյկոտեն ԿՈՆՄԵԲՈԼ-ը»,-Չիլավերտի խոսքերը փոխանցում է FOX Sports-ը։

Հիշեցնենք, որ Հարավամերիկյան  ֆուտբոլի կոնֆեդերացիայի(ԿՈՆՄԵԲՈԼ) հասցեին վիրավորական և զրպարտիչ խոսքերի համար Մեսսին կարող է որակազրկվել մինչև երկու տարի ժամկետով:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ