fbpx
Աշխարհ

Հարավային Կորեան դիտարկում է իր տարածքում ամերիկյան միջուկային զենքի ընդունումը

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը խոստովանել է, որ երկիրը կարող է ընդունել ԱՄՆ միջուկային զենք կամ ստեղծել սեփականը, եթե ԿԺԴՀ-ի կողմից սադրանքների հետ կապված իրավիճակը վատթարանա։

Նա նշել է, որ զենքը կարող է ստեղծվել հայրենական տեխնոլոգիաների հիման վրա, թեպետ այս պահին ամենաիրատեսական տարբերակը ամերիկյան միջուկային զինանոցի շահագործումն է։ Նախագահը նաև ընդգծել է Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքը զսպելու համակարգի մշակման կարևորությունը։

Մեկնաբանելով Հարավային Կորեայի առաջնորդի հայտարարությունը, վարչակազմը նշել է. «Յուն Սեոկ Յոլը խոսել է միայն հիպոթետիկ հնարավորության մասին, այլ ոչ թե միջուկային զենքի տեղակայման վերաբերյալ ընդունված որոշումների մասին»։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ կողմերը դեռ չեն քննարկում համատեղ զորավարժություններին ամերիկյան միջուկային ուժերին ներգրավելու հնարավորությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ