Worldometer-ի տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 8,583,838 մարդ։ Ապաքինվել է 4,532,547 պացիենտ, մահացել ՝456,428-ը։
Այժմ աշխարհում կա մոտ 3․6 մլն ակտիվ դեպք։
ԱՄՆ-ն շարունակում է մնալ առաջատար վարակակիրների և մահվան դեպքերի թվով։ Այնտեղ մինչ օրս վարակվել է 2,263,651 մարդ, մահացել՝ 120,688-ը։
Երկրորդ տեղում Բրազիլիան է (983,359), այնուհետև՝ Ռուսաստանը (561,091), Հնդկաստանը (381,091), Միացյալ Թագավորությունը (300,469)։
Մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (47,869), Միացյալ Թագավորությունը (42,288), Իտալիան (34,514), Ֆրանսիան (29,603)։