fbpx
Իրավական

Կորոնավիրուսով վարակված կնոջ հարազատները ծեծել են հումորային տեսանյութի հեղինակին

Սերգեյ Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հարգելի ընկերներ և լրագրողներ, տեղեկացնում եմ ձեզ, որ 15/03/2020-ին fb սոցիալական ցանցի իմ անձնական էջում տեղադրել եմ մի հումորային տեսահոլովակ, որում հայտնել եմ իմ աջակցությունը «էջմիածնեցի մորքուրին», ով կարողացել է լուծել խցանումների հարցը և որքան հեշտ է դարձել երթևեկելը Երևանի փողոցներով հենց նրա շնորհիվ:

Կարճ ժամանակահատվածում տեսահոլովակը ստացել է լայն տարածում.
✅ 600.000 դիտում
✅ 1.100 մեկնաբանություն
✅ 10.000 share/տարածում
✅ 12.000 ռեակցիա

Չորս ժամ անց, երբ ես գտնվում էի Say Cheese խանութի դիմաց, երեք անծանոթ, դիմակավորված անձիք մոտեցել են ինձ, արել են հարցադրում, թե արդյո՞ք ես եմ այդ տեսահոլովակի հեղինակը և առանց որևէ բացատրության խփել գցելով գետնին հարձակվել են ինձ վրա՝ հասցնելով հարվածներ ոտքերով և ձեռքերով: Այդ ամենը տեսնելով, կինս ու անձակազմի անդամները փորձել են կանխել հարձակումը, սակայն նույնպես ենթարկվել են ագրեսիվ հարձակման: Վաթսուն վարկյան տևողություն ունեցող հարձկումից հետո անհայտ անձինք դիմել են փախուստի:

Դեպքից անմիջապես հետո հասցրել եմ ֆիքսել փախուստի դիմող անձանց պատկանող ավտոմեքենայի պետ. համարանիշը և անմիջապես կապնվել ՀՀ Ոստիկանություն և հայտնել դեպքի մասին: Ոստիկանության կողմից ձեռք բերած օպերատիվ տեղեկություններից պարզ է դարձել, որ տվյալ անձինք «Էջմիածնեցի մորքուրի» ազգականերն են:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ես ու կինս անցել ենք դատաբժշկական փարձազննություն:
? Հարձակման տեագրությունը հանձնվել է ոստիկանություն»:

https://www.facebook.com/cheesofrenik/posts/3525634184173587?__xts__%5B0%5D=68.ARBjCArPRnd1aG7r7TGWKxrUWls3dcgKDxxUkoYc9eIrBiehdE6BD0Zsnyk5WU1QtyLjSkoO5zMRSfnxwOsQ77Cdg1EG2QB_w5IBgCehyHAEeCW9dlgv_kqNQ_nVb5huuwtKtw6QOh5wgcgoB9yljsP5D-bGi0gjPTxHpXq1KB6V-5x1kpys_ejEBHTJl7TDP5TlGebRTMlZ&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ