fbpx
Քաղաքականություն

Լաոյին արթնացնելու 12+ ավելի կոշտ ներողությունները. Նարեկ Այվազյան

Narek Ayvazyan

Լաոյին արթնացնելու 12+ ավելի կոշտ ներողությունները

Կներեք, որ արցախյան հարցում ձեզ խաբել ենք, թե չենք հանձնում շրջանները, բայց միշտ բանակցել ենք հանձնելու տեխնիկական մասի շուրջ և ի վերջո բարիշեցինք պատերազմով հանձնելու մասին:

Կներեք, որ մենք պատերազմից թռել ենք, խուճապ ենք սարքել պատերազմի դաշտում՝ ձեր երեխեքին ասել ենք, որ հողերը ծախած են՝ թողնեն-փախնեն:

Կներեք, որ թալանել ենք բանակը, զենքը, զորքին, որ ՀՕՊ-ի կառավարումը հանձնել ենք Ռուսաստանին և խոտան Իսկանդերներ ենք գնել բանակի համար, առանց հրթիռներ Սու 35-եր ենք ձեռք բերել:

Կներեք, որ պետական բյուջեի՝ ձեր տված հարկերի՝ ձեր գրպանի հաշվին դղյակներ ենք կառուցել ու բիզնեսներ ենք հիմնել, որ մեր տուն տեղը, երեխեքը, կանայք, ամուսինները, ծնողները, սիրուհիները և իրենց տուն տեղը բոլորիցդ լավ ապրեն:

Կներեք, որ դեմ չենք նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որ դեմ չենք Փառուխի, Պարագլխի, Հին թաղերի, Խծաբերդի Բալասանյանի քավորությամբ հանձնմանը:

Կներեք, որ ասում էինք՝ կարող ենք բերել ռազմագերիներին, բայց ոչինչ չենք արել, որ բերենք: Դա ասում էինք, որ ռուսական կողմը աներ մեր միջնորդությամբ, որ աչոկ հավաքեինք, այն էլ չարեցին:

Կներեք, որ Հայաստանի համար, Հայաստանի դիրքերը պնդելու ու առաջ մղելու համար չենք մասնակցել խորհրդարանի դիվանագիտական աշխատանքներին, որովհետև չունենք Հայաստանի միջազգային համբավի մասին մտածելու:
Կներեք, որ Հայաստանը չթողեցինք ինտեգրվի ԵՄ-ին, և խախտելով ՀՀ ազգային անվտանգության դոկտրինը՝ բռնակցեցինք ԵԱՏՄ-ին:

Կներեք, որ չնչին գումարով նվիրեցինք ռազամավարական օբյեկտները Ռուսաստանին, և ձեր կապիտալը տարիներով հոսեց Հայաստանից դուրս:

Կներեք, որ խոցված Հայաստանի կենտրոնում փակում ենք ճամփեքը, քեֆ-ուրախություն, երգ ու պար ենք անում՝ պարալիզացնելով Հայաստանի տնտեսությունը, անհանգստություն պատճառում բոլորիդ, որ մեր դեմ եք դուրս գալիս:

Կներեք, որ ձեզ ժեխ, բոմժ ենք համարում , որ թուրք ու դավաճան ենք ասում բոլորիդ, որ մեր կողքին չեք ու թքած ունենք ձեր վրա և ձեզ ուղարկում ենք ջհանդամը:

Մեզ ճիշտ հասկացեք և ներեցեք: Մենք ամեն բան անում ենք, որպեսզի Նիկոլը մնա իշխանության և ստորագրի Պուծինի պարտադրած բոլոր փաստաթղթերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ